Նորություններ
Սոցիալական ծրագիր՝ Նոր Ամանոսում
30.10.2013

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարականով մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումները համագործակցության նոր եզրեր եհ փնտրում միջազգային կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների հետ: Այդ շրջանակում առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժինը համագործակցում է ,,Արմենիան Լայթհաուս- Փարոս,, բարեգործական հիմնադրամի հետ: Հոկտեմբեր ամսին համատեղ սցիալական ծրագիր է իրականացրել մարզի Նոր Ամանոս համայնքում: Աջակցություն է տրամադրվել 80 ընտանիքի / խառը հագուստ, խոհանոցային պարագաներ, 80 զույգ նոր կոշիկ և 130 նոր խաղալիք/: