Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ընդունեց ,,Հայ ասպետ,,-ի հաղթողներին

23.10.2013

Արագածոտնի մարզի Ն. Աշտարակեցու անվան դպրոցի թիմը հաղթանակ է տարել ,,Հայ ասպետ,, հեռուստախաղում: Մարզպետ Սարգիս Սահակյանի հրավերով հոկտեմբերի 23-ին հաղթանակած թիմը՝ իր 7 անդամով (5-րդ եւ 6-րդ դասարանների աշակերտներ), հյուրընկալվեց մարզպետարանում:
Աշակերտները պատմեցին այն ճանապարհի մասին, որ տարել է իրենց դեպի հաղթանակ: Մրցույթն անցել է երկու փուլով: Առաջին փուլում նրանք հաղթանակ են տարել Գյումրիի եւ Գավառի իրենց հասակակիցներին: Ապա կայացել է եզրափակիչ փուլը, որտեղ նրանց մրցակիցներն են եղել Բերդի եւ Կապանի թիմերը: Այստեղ եւս նրանք հանդես են եկել բարձր պատրաստվածությամբ եւ տարել են գլխավոր հաղթանակը:
Իբրեւ պարգեւ, նրանք ստացել են հաղթական գավաթը, հայկական լեռնաշխարհի մեծադիր պաստառ-քարտեզ, դրամական նվեր՝ դպրոցի ,,Հայ ասպետ,,-ի դասասենյակը կահավորելու համար, ինչպես նաեւ վաստակել են 22 օրյա արշավի իրավունք՝ դեպի Տավուշ, Սյունիք եւ Արցախ:
Մարզպետ Սարգիս Սահակյանը շնորհավրեց դպրոցականներին՝ իրենց պատվավոր հաղթանակի համար: Նա կարեւորեց գիտելիքի դերը մեր կյանքում եւ ասաց, որ գիտելիքների իմացությամբ հնարավոր է հաղթանակ տանել բոլոր բնագավառներում:
Իբրեւ պարգեւ, աշակերտները մարզպետից ստացան Հովսեփ Նալբանդյանի ,,Լույս.. համրագիտակի երկու հատոր, ,, Նոր կտարակարան,,-ներ, ինչպես նաեւ տեսախցիկ՝ իրենց 22-օրյա արշավները նկարահանելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14