Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ոսկե մեդալ՝ Արագածոտնի մարզպետին

21.10.2013

Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ հոկտեմբերի 20-ին Երեւանում կայացավ համաժողով, որը գյուղատնտեսական ոլորտում հանրապետությունում իրականավցած աշխատանքների յուրօրինակ ամփոփում էր: Ոլորտի ներկայացուցիչներին շնորհավորեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Համաժողովին մասնակցում էր եւ ելույթ ունեցավ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Ողջունելով գյուղատնտեսի օրվա կապակցությամբ, մարզպետը ներկայացրեց գյուղատնտեսական ոլորտում մարզի ունեցած ձեռքբերումները: Նա նշեց, որ 2013 թվականին ունեցած ցուցանիշերը էականորեն բարձր են նախորդ տարվանից: Այսպես. գյուղատնտեսական համախառն արտադրանքի աճի տեսակարար կշիռը կազմել է շուրջ 9.8 %: Գյուղատնտեսական տարին դեռ չի ավարտվել, եւ ներկայումս բերքահավաքը ընթացքի մեջ է: Ուստի, արդատրանքիւ թվերը շարունակելու են աճել:
Մասնագիտական տոնի առթիվ եղան այլ շնորհավորանքներ եւ պարգեւատրումներ: Գյուղատնտեսության բնագավառում ունեցած ձեռքբերումների համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի կողմից Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը պարգեւատրվեց Ոսկե մեդալով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14