Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի բնակիչները կօգտվեն ՙՙԼուլս հայի աչքերինՙՙ ծրագրից

17.10.2013

Արագածոտնի մարզում իր գործունեությունն է սկսել ,,Լույս հայի աչքերին,, ծրագիրը: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ ՙՙՀայկական ակնաբուժության նախագիծ՚՚ բարեգործական հիմնադրամի այս ծրագիրը մարզում աշխատելու լավ փորձ ունի, քանի որ մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ վերջին տարիներին այն մարզում պարբերաբար իրականացվում է:
,,Լույս հայի աչքերին,, ծրագրի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 16-ին եւ կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 12-ը: Այդ ընթացքում ծրագրի ակնաբույժների հետ համակարգված աշխատելու են նաեւ տեղի մասնագետները, ովքեր անցել են համապատասխան վերապատրաստում: Աշտարակի, Ապարանի, Թալինի եւ Ծաղկահովիտի տարածաշրջանների պոլիկլինիկաներում ու նաեւ բոլոր համայնքներում կիրականացվեն հետազոտություններ, կկատարվի նախնական ախտորոշում եւ անհրաժեշտության դեպքում կտրվի աչքի շարժական հիվանդանոցի ուղեգիր, որի համաձայն կկատարվի անվճար վիրահատություն կամ լազերային բուժում:
Աշխատանքներն արդյունավետ դարձնելու համար նախապես հստակեցվել է գործունեության ողջ ժամանակացույցը, որոշվել համայնքներում աչքի շրջիկ հիվանդանոցի ժամանման օրը: Ըստ այդմ, Թալինի պոլիկլինիկայում շրջիկ հիվանդանոցը կլինի նոյեմբերի 4-7-ը, Ապարանի պոլիկլինիկայում՝ 25-27-ը, Աշտարակի պոլիկլինիկայում՝ դեկտեմբերի 2-12-ը:
Աչքի անվճար զննում նախատեսված է բոլոր ցանկացողների համար, իսկ բուժումն անվճար կարգով կանցնեն սոցիալապես անապահով խմբերին պատկանող հիվանդները: Հետեւողական լինելով իրենց նախկին հիվանդների որպիսությամբ, մասնագետները ստուգման են հրավիրում նաեւ 2003, 2005, 2007, 2009 եւ 2011 թվականներին աչքի շարժական հիվանդանոցում վիրահատված բոլոր անձանց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14