Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Բաց դռների օր,,՝ Աշտարակում

15.10.2013

ՀՀԿ Աշտարակի կանանց խորհրդի հերթական ակցիան առողջապահական էր: Հոկտեմբերի 15-ին Աշտարակի բժշկական կենտրոնում հայտարարվել էր ,,Բաց դռներ,,-ի օր: Հիմնական աշխատաժամանակից դուրս աշխատեցին գինեկոլոգիական, աչքի, վիրաբուժական, թերապեւտիկ, քիթ/ կոկորդ/ ականջի, մանկական, սոնոգրաֆիական, էկգ-ի եւ այլ մասնագետները: Մինչեւ երեկո բժշկական կենտրոնի այցելուների տրամադրության տակ էին կլինիկական լաբորատորիայի, սոնոգրաֆիայի, էլեկտրոկարդիոգրամայի եւ այլ կաբինետներն ու սարքավորումները: Կատարվեցին հետազոտություններ, բուժման համար արվեցին անհրաժեշտ նշանակումներ, տրվեցին մասնագիտական ցուցումներ եւ խորհուրդներ :
Մարզպետ Սարգիս Սահակյանի ցուցումով օրվա ավարտին փոխմարզպետ Մուշեղ Աբգարյանն այցելեց բժշկական կենտրոն: Նա տեղեկացավ, որ ժամը 15.00-ի դրությամբ ,,Բաց դռներ,,-ից օգտվել է 335 այցելու: Նրանք եկել են ինչպես Աշտարակ քաղաքից, այնպես էլ՝ տարածաշրջանի գյուղերից:
ՀՀԿ Աշտարակի կանանց խորհրդի նախագահ, Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանի նախաձեռնությամբ ,,Բաց դռներ,,-ի օր կկազմակերպվեն նաեւ Թալինի եւ Ապարանի բժշկական կենտրոններում, որտեղ կայցելեն այդ տարածաշրջանների բնակիչները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14