Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեծարվեցին Արագածոտնի մարզի ուսուցիչները

07.10.2013

Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ հանդիսավորապես նշվեց ուսուցչի օրը: Դահլիճում էին մարզի բոլոր տարածաշրջանների՝ Աշտարակի, Ապարանի, Թալինի եւ Արագածի հանրակրթական դպրոցների տնօրեններն ու մանկավարժները:
Հանդիսությունը բացվեց մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորանքով: Նա ասաց, որ Ուսուցչի օրը հաստատուն տեղ ունի մեր երկրի տոնացույցի մեջ: Մենք այն նշում ենք մեծագույն սիրով ու երախտագիտությամբ: Մանկավարժներն իրենց վրա են կրում երկրի քաղաքացիների կրթությանն ու դաստիարակության, ինտելեկտուալ բարձր գիտակցականությամբ սերունդ ունենալու ողջ պատասխանատվությունը:
Այդ պատվավոր գործին նրանք մոտենում եք պատվախնդրությամբ, նվիրվածությամբ եւ սիրով: Դրանով է պայմանավորված կրթության ոլորտում մեր ունեցած ձեռքբերումներն ու առաջընթացը: Ակմնահյտ է, որ մենք այսօր ունենք համարձակ եւ անաչառ մտածողությամբ, բանիմաց ու խելացի պատանեկություն եւ երիտասարտություն:

-Սիրելի մանկավարժնե՛ր, ձեր պատասխանատու աշխատանքում դուք մենակ չեք: Ձեր կողքին ամուր կյանգնած է երկրի ղեկավարությունը՝ ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի: Հանրակրթության հանդեպ մեծագույն ուշադրության եւ հոգածության արդյունքն են այն լայնածավալ ծրագրերը, որ իրականացվում են համակարգում,-ասաց մարզպետը եւ հավելեց, որ այդ ամենից զերծ չէ նաեւ Արագածոտնի մարզը, որտեղ վերջին տարիներին էականորեն բարելավվել է կրթական համակարգը` բոլոր առումներով:
Մարզպետը շնորհավորանքի խոսք հղեց նաեւ գրադարանավարներին, ովքեր հոկտեմբերի 7-ին նշում են իրենց մասնագիտական օրը:
Տոնի առթիվ տեղի ունեցան նաեւ պարգեւատրումներ: Մանկավարժական գործում ունեցած նվիրված եւ լավագույն աշխատանքի համար մարզպետի պատվոգրին արժանացավ 28 ուսուցիչ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մարզի 6 ուսուցչի հանձնեց հուշանվերներ: Իրենց գործի մեջ ունեցած լավագույն ներդրումների համար պատվոգրեր ստացան նաեւ Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանի աշխատանիցները:
Հանդիսությունն առանձնացավ նաեւ մեկ այլ իրադարձությամբ: Նվիրված աշխատանքի եւ դպրոցականների դաստիարակության գործին ցուցաբերած առանձնահատուկ ուշադրության համար Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգեւատրվեց ,, Հունան Ավետիսյան,, մեդալով:
Մանկավարժներին իրենց երաժշտական կատարումներով շնորհավորեցին Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական, ինչպես նաեւ հանրակրթական մի շարք դպրոցների սաները: Մանկավարժների համար կազմակերպվել էր նաեւ հյուրասիրություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14