Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպման վայրը` ,,Արագածոտնի մարզային գրադարան,,

05.10.2013

Գրադարանավարի օրվա կապակցությամբ` հոկտեմբերի 5-ին հետաքրքիր ծրագիր էր պատրաստել Արագածոտնի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանը: Պատանի ստեղծագործողները՝ Աշտարակի դպրոցների սաները, լսարանին ներկայացան իրենց արձակ եւ չափածո գործերով:
Երեխաների ելույթներին հաջորդեց ,,Հավերժի ճամփորդը,, խորագրով պոեզիայի ժամը` նվիրված հայ գրող, նշանավոր հայրենակից Գ. Էմինին: Գրադարանի աշխատակիցների ուժերով ներկայացվեց բանաստեղծի կենսագրությունը եւ նրա պոեզիայի ու արձակի սքանչելի նմուշները:
Գրադարանային երեկոն եզրափակվեց ,,Ես մի էջն եմ հայ մշակույթի,, խորագիրը կրող ակնարկով, որը հակիրճ ամփոփում էր մարզային գրադարանի ավելի քան 90-ամյա պատմությունը` շրջադարձային փուլերով, կազմակերպած միջոցառումներով եւ առաջիկա նախագծերով:
Հանդիսությանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ մշակութային արժեքների վարչության պետ Ա. Սարգսյանը, մտավորականներ, ուսանողներ, դպրոցականներ, ծնողներ: Ներկայացված էին տարաբնույթ ցուցադրություններ` ,,Հանդիպման վայրը` գրադարան,, , ,,Հավերժի ճամփորդը,, , ,,Դեպի աղբյուրը լույս,, , ,,Ես մի էջն եմ հայ մշակույթ,, թեմաներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14