Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

04.10.2013


Սիրելի ուսուցիչնե՛ր, շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: Վաղուց արդեն Ուսուցչի օրը հաստատուն տեղ ունի մեր երկրի տոնացույցի մեջ: Մենք այն նշում ենք մեծագույն սիրով, երախտագիտությամբ, գալիքի հանդեպ լավատեսությամբ:
Սիրելի մանկավարժնե՛ր, դուք այն մասնագիտությունն ունեք, ովքեր իրենց վրա են կրում երկրի քաղաքացիների կրթությունն ու դաստիարակությունը, ինտելեկտուալ բարձր գիտակցականությամբ սերունդ ունենալու պատասխանատվությունը:
Այդ պատվավոր գործին դուք մոտենում եք մեծ պատվախնդրությամբ, նվիրվածությամբ եւ սիրով: Դրանով է պայմանավորված կրթության ոլորտում մեր ունեցած ձեռքբերումներն ու առաջընթացը: Ակմնահյտ է, որ մենք այսօր ունենք համարձակ եւ անաչառ մտածողությամբ, բանիմաց ու խելացի պատանեկություն եւ երիտասարտություն:
Սիրելի մանկավարժնե՛ր, ձեր պատասխանատու աշխատանքում դուք մենակ չեք: Ձեր կողքին ամուր կյանգնած է երկրի ղեկավարությունը՝ ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի: Հանրակրթության հանդեպ մեծագույն ուշադրության եւ հոգածության արդյունքն են այն լայնածավալ ծրագրերը, որ իրականացվում են համակարգում:
Կրկին շնորհավորում եմ կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին: Մաղթում եմ առողջություն, աշխատանքային մեծ եռանդ հաստատակամություն՝ ի նպաստ Հայսատանի Հանրապետության կայունության եւ առաջընթացի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14