Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին շախմատի զարգացմանը առնչվող հարցեր

03.10.2013

Արագածոտնի մարզպետ, շախմատի մարզային ֆեդերացիայի նախագահ Սարգիս Սահակյանի մոտ տեղի ունեցավ ֆեդերացիայի գործունեությանը եւ առաջիկա ծրագրերին վերաբերող քննարկում, որին ներկա էր Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը:
Շախմատի ոլորտում կատարած աշխատանքների, իրականացրած ծրագրերի, խնդիրների ու առաջիկա անելիքների մասին խոսեց ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Թամազյանը: Նա ներկայացրեց, որ կազմակերպվել են տարաբնույթ մրցույթներ ու հավաքներ, որտեղ լավագույն արդյունք ունեցած շախմատիստները մասնակցել են հանրապետական նմանատիպ մրզույթներին: Հանրակրթական դպրոցներում հաջողությամբ են ընթանում շախմատի դասերը: Իբրեւ ձեռքբերում նշվեց այն փաստը, որ շախմատի ասպարեզում բավականին լուրջ հաջողությունների է հասել Աշտարակ քաղաքից Արսեն Դավթյանը: Մարզպետի հովանավորությամբ նա ներկայումս մեկնել է Մոնտե Նեգրոյի Բուդվա քաղաք՝ մասնակցելու Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնությանը:
Անդրադառնալով քննարկված հարցերին, Սմբատ Լպուտյանը գնահատեց տեղերում կազմակերպվող շախմատային առաջնությունները, դրանց մեջ կարեւորելով հատկապես կարգային առաջնությունները: Նա առաջարկեց տարածաշրջաններում ստեղծել շախմատային օջախներ, որպեսզի այս մարզաձեւի զարգացումը մարզում ամբողջական եւ լիարժեք լինի:
Ֆեդերացիայի աշխատանքների վերաբերյալ քննարկումն ամփոփեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա պատրաստակամություն հայտնեց աջակցել ինչպես շախմատային օջախների ստեղծմանը, այնպես էլ այլ ծրագրերի իրականացմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14