Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Զվարթնոց Վերածննդի>> հիմնադրամի «Զվարթնոց» խումբի հաջողությունը ,,World Folk 2013'' ֆոլկլորի համաշխարհային 3-րդ մրցույթում

02.10.2013

2013 թվականի օգոստոսի 22 –ից սեպտեմբերի 1-ը Բուլղարիայում կայացավ ,,World Folk 2013'' ֆոլկլորի համաշխարհային 3-րդ մրցույթը, որին մասնակցում էր <<Զվարթնոց Վերածննդի>> հիմնադրամի «Զվարթնոց» խումբը: Ծրագրի իրականացման կապակցությամբ հիմնադրամի հիմնադիր տնօրեն Սուսաննա Բաղդասարյանը նամակ է հղել ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին, որտեղ մասնավորապես ասվում է.
,,Հարգելի պարոն Սարգիս Սահակյան
Ցանկանում ենք տեղեկացնել, որ խումբը մրցույթում ունեցել է մեծ հաջողություններ: Արժանացել է Ոսկե մեդալի, Աշխարհի չեմպիոնի տիտղոսի, <<Ոսկե Քնար>> մրցանակի: Խումբը ստացել է նաև դիպլոմներ ֆոլկլորը պատվով ներկայացնելու, համաշխարհային ավանդական արվեստի պահպանման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, <<Դափնեկրի կոչման>>, <<Լավագույն ներկայացում և <<Հայտնություն>> դիպլոմների, ինչպես նաև խմբի գեղարվեստական ղեկավար Սամվել Գալստյանն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին` ոսկե մեդալի, որպես Մաեստրո:
Մեր երիտասարդները հյուրընկալեցին Բուրգասի Սուրբ Խաչ Եկեղեցի, հոգևոր հովվին, երգչախմբի ղեկավար` Տիկին Ազնիվին, ինչպես նաև Բուրգասի Հայ Առաքելական եկեղեցու Ատենապետ պարոն Սարգիսին: Նրանք մեծ հյուրընկալությամբ ու ջերմ խոսքերով ոգևորում էին մեր երիտասարդներին Հայ երգը պահպանելու և տարածելու համար:
Չեմպիոնատի փակման արարողությանն իր խոսքն ասաց Բուլղարիայի Բուրգաս քաղաքի հայ համայնքի հյուպատոս` պրն. Եղիազար ՈՒզունյանը: Բոլորիս հետ ոգևորված, ուրախ էին նաև հայ համայնքի ներկայացուցիչները պրն. ՈՒզունյանը, իր կինը: Ավարտից հետո կարծես մի տոնախմբություն կազմակերպվեց: Երիտասարդները գիտակցում էին, թե իրենց կատարած աշխատանքը որքան կարևոր է Բուլղարիայում ապրող հայերի համար:
Ստամբուլում մեզ դիմավորեցին Հայ Առաքելական եկեղեցու Ատենապետը, և հայ համայնքից ներկայացուցիչներ: Հնարավորություն ընձեռվեց լինել Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանում, փոքր համերգով հանդես եկանք նաև այնտեղ:
Այս հաղթանակում կա նաև Ձեր ներդրումը: Հայտնում ենք Ձեզ մեր խորին շնորհակալությունը մրցույթի մասնակցությանը Արագածոտնի մարզի ներկայացուցիչ` Ռոման Ավագյանին աջակցելու համար: Այս շնորհալի երիտասարդի մասնակցությունը մեծ պատիվ բերեց ինչպես խմբին, այնպես էլ մեր երկրին:
Հույս ունենք, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական: Մաղթում ենք նորանոր հաջողություններ,,:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14