Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում ջրամատակարարման բարելավման ծրագրեր են իրականացվում

30.09.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացավ Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի մի շարք համայնքներում "Հայջրմուղկոյուղի" ՓԲ ընկերության կողմից իրականացվող ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագրերին:
Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ Աշտարակ քաղաքում Ա. Գեւորգյանն այցելեց "Հայջրմուղկոյուղի" ՓԲ ընկերության օպերատիվ կենտրոն, ծանոթացավ ավտոմատացման եւ արդիականացման աշխատանքներին: Կենտրոնում տեղադրված ավտոմատ համակարգերի միջոցով հնարավոր է հետեւել ջրաբաշխման ողջ գործընթացին: Պատասխանատուները տեղեկացրեցին, որ արդիականացման աշխատանքները շարունակվելու են:
Փոխվարչապետը կարեւորեց նման համակարգերի ներդրումը ջրամատակարարման արդյունավետության բարձրացման տեսակետից, ինչը թույլ է տալիս վերահսկել ջրամբարներից վերցվող ու պոմպակայանների միջոցով մատակարարվող ջրաքանակը:
Փոխվարչապետին ներկայացվեց նաեւ Արագածոտնի եւ Արմավիրի մարզերի 14 գյուղական համայնքում ընթացիկ ամռանը մեկնարկած ջրամատակարարման ցանցի վերականգնման աշխատանքների ընթացքը: Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ նախատեսվում է 175 կմ ներքին ցանցի նորոգում, ավելի քան 5600 անհատական տների ջրաչափական հորերի կառուցում, օրվա կարգավորիչ ջրամբարների վերականգնում: Ծրագրի արժեքը 4,5 մլն դոլար է, աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի ամռանը:
Ա. Գեւորգյանը կարեւորեց ծրագրի նշանակությունը շահառու համայնքների համար` հույս հայտնելով, որ ծրագրի արդյունքում էապես կբարելավվի սպասարկման որակը, կավելացվի ջրամատակարարման ընդհանուր տեւողությունը:


Ըստ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի  
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14