Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Արագածի տարածաշրջանում

25.09.2013

Սեպտեմբերի 25-ին մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիներևի ընդունելություն կատարեց Արագածի տարածաշրջանում: Ընդունելությունը կայացավ Ծաղկահովիտի գյուղապետարանում, որտեղ ալցելեցին տարածաշրջանի համայնքների բնակիչները: Ընդունելության մասնակիցների թիվը 26 էր: Մեծամասնությունը՝ 20 բնակիչ ստացավ դրամական աջակցություն: Նրանցից մի մասը նաեւ այլ խնդիրներ ուներ: Մեկ քաղաքացի դիմեց առողջարանի ուղեգիր ստանալու, մեկը՝ աշխատանքի, 5-ը՝ բնակարանի հարցերով: Դրանցից մի մասի վերաբերյալ տրվեց պարզաբանումներ: Դրականորեն լուծվեց աշխատանքային եւ բնակարանային մեկական հարց:
Ծաղկահովիտում կազմակերպած ընդունելությամբ ավարտվեց մարզի տարածքներում երրորդ եռամսյակի ընդունելությունը: Հաջորդ ընդունելությունը տարածքներում կկայանա դեկտեմբեր ամսին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14