Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հարթավան համայնքում ներդրումային ծրագրեր են իրականացվում

24.09.2013

Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում ներդրումային ծրագրեր են իրականացվում՝ օգտագործելով ինչպես պետական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հնարավորությունները: ՙՙՎորլդ Վիժն ինթերնեշնլ,, կազմակերպության ծրագրով վերանորոգվել է դպրոցի տանիքը, ինչով պայմանավորված՝ ապարանյան խստաշունչ ձմռանը կրթօջախը բարենպաստ պայմաններ կունենա: Կազմակերպությունը տրամադրել է անհրաժեշտ ողջ շինանյութը, իսկ համայնքի ներդրումը եղել է աշխատուժի տարբերակով: Շինարարական աշխատանքներն ընթացել են օգոստոս ամսին, եւ նոր ուսումնական տարին դպրոցը դիմավորել է նորոգ տանիքով:
ՙՙՎորլդ Վիժն ինթերնեշնլ,,-ը օժանդակել է նաեւ գյուղի մշակույթի տան շինարարությանը: Աշխատանքները սկսվել են մայիս ամսից, որի համար այս կազմակերպությունը 3 մլն. 600 հազար դրամի շինանյութ հատկացրել է: Համայքնը եւս կատարել է իր ներդրումը՝ 3 մլն. 384 դրամի չափով:
Ինչպես մյուս համայնքներում, Հարթավանում եւս ներդրումային ծրագրերը մարզպետ Սարգիս Սահակյանի ուշադրության կենտրոնում են: Նրա նախաձեռնությամբ ՀՀ կառավարության հրատապ ծրագրերի մեջ ընդգրկվել է խմելու ջրի պոմպակայանի վերանորոգման հարցը: Ձեռք է բերվել 2 նոր պոմպ, որը կտեղադրվի պոմպակայանում՝ անսահմանափակ քանակի ջուր ապահովելով համայնքի բնակչությանը: Աշխատանքներն ընթացքի մեջ են եւ կավարտվեն մոտ 10 օրից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14