Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզը մասնակցեց ,,Արտ-էքսպո,, ցուցահանդեսին

23.09.2013

Արագածոտնի մարզը իր մասնակցությունն ունեցավ Գյումրիում կազմակերպված ԱՊՀ երկրների միջազգային ,,Արտ-էքսպո,, ցուցահանդեսին: Միջոցառման ընթացքում քաղաքի կենտրոնական հրապարակում առանձին տաղավարներով ներկայացվեցին ,,Արտ-էքսպո-ԱՊՀ,,, ,,Արտ-էքսպո-մարզեր,, եւ ,,Արտ-էքսպո-ամենամյա միջոցառումներ,, հարթակները:
Հարուստ եւ հետաքրքիր էր Արագածոտնի մարզի տաղավարը: Այն ղեկավարում էր փոխմարզպետ Նունե Մովսիսյանը: Տարածաշրջանները ներկայացել էին մարզին բնորոշ մշակութային նմուշներով եւ կոլորիտային ցուցադրություններով: Ներկայացվել էին ինչպես անհատական, այնպես էլ խմբակային աշխատանքներ: Ապարանցիները ցուցադրության էին բերել գոբելենային աշխատանքներ, որոնց մեջ առանձնանում էին ,,Ոսկե տառեր,, , ,,ՀՀ պետական դրոշը,, աշխատանքները: Թալինից ներկայացվեցին պատմամշակութային հուշարձանների մեծադիր լուսանկարները, ինչպես նաեւ հայկական տարազներով պատրաստված տիկնիկները: Աշտարակցիներն էլ ցուցադրեցին գեղանկարչական, ձեռքի աշխատանքներ, ազգային ոճավորումներով կանացի զարդեր: Տաղավարն աչքի ընկավ նաեւ ՀՀ-ում բոնսայի արվեստի հիմնադիր Սերոբ Սարգսյանի աշխատանքների ցուցադրությամբ: Լինելով գյուղատնտեսական ուղղվածության մարզ, այն ներկայացնող տաղավարում տեղ էին գտել նաեւ բանջարաբոստանային ոչ ավանդական մշակաբույսեր՝ բրոկոլի, ֆիզալիսի եւ այլ տեսականիներ: Տաղավարը հագեցած էր նաեւ ազգային կերակրատեսակներով, քաղցրավենիքով:
Մարզի ներկայացուցիչների համար առանձնակի տպավորիչ էր երկրի նախագահ Սերժ Սարգսյանի կանգառը իրենց տաղավարի մոտ: Նա առանձնապես հետաքրքրվեց ոչ ավանդական մշակաբույսերով, բոնսայի արվեստի նմուշներով, ազգային կերպավորում ունեցող տիկնիկներով:
Ցուցադրությունը դիտելուց բացի, այցելուները օգտվեցին տաղավարի հյուրասիրությունից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14