Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերանորոգվել է Աշնակի գյուղապետարանի շենքը

23.09.2013

Արագածոտնի մարզի Աշնակ համայնքում վերանորոգվել է գյուղապետարանի շենքը: Աշխատանքներն իրականացվել են ,, Քաունթերփարթ ինթերնեշնլ,, միջազգային կազմակերպության ծրագրով: Վերանորոգման է ենթարկվել երկհարկանի կառույցի երկրորդ հարկը՝ 150 ք.մ տարածքով: Ասենք, որ առաջին հարկը վերջերս էր վերանորոգվել, և դրա անհրաժեշտությունը չկար:
Շինարարական աշխատանքներն ընթացել են ընդամենը 2 ամսում՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Ընդհանուր առմամբ փոխվել են տանիքը, դռներն ու լուսամուտները, նորոգվել է հատակը: Կառուցվել է նաեւ լոկալ ջեռուցման համակարգ, որը աշխատելու է բնական գազով:
Երկհարկանի նորոգված կառույցում է տեղավորված նաեւ գրադարանը եւ ,,Երիտասարդական սենկայ,,-ը, որտեղ գյուղի երիտասարտության հետաքրքիր ժամանցի համար լավագույն հնարավորություններ կան:
Վերանորոգման ծրագրի համար ,, Քաունթերփարթ ինթերնեշնլ,,-ը տրամադրել է 10 մլն. դրամ, իսկ 1 մլն. 700 հազար դրամի ներդրում կատարել է համայնքապետարանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14