Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ

21.09.2013

Սիրելի հայրենակիցնե՛ր, շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ:
Սեպտեմբերի 21-ը՝ Անկախության օրը, մեր ժողովրդի համար ավելին է, քան տոնը: Այն իր մեջ ամփոփում է մեր պատմությունն իր ամբողջականությամբ: Քանզի, բոլոր ժամանակներում անվերջ երազել, եւ այդ գաղափարի համար անմնացորդ պայքարել ու նահատակվել են ժողովրդի հերոս զավակները: Այդ մղումով են գործել եւ դեպի նպատակակետն են գնացել ժողովրդի լավագույն գործիչները:
Մենք այն երջանիկ սերունդն ենք, որն, ի վերջո, ձեռք է բերել բաղձալի անկախությունը: Ձեռք ենք բերել մեծագույն պայքարի, ջանքերի, ուժի եւ նվիրվածության ներդրմամբ: Այդ պայքարն ու նվիրումը շարունակվում է նաեւ այսօր: Երկրի նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ ազգովի պայքարում ենք անկախության ամրապնդման եւ հարատեւման համար: Արդյունքն ակնհայտ է: Վկա՝ այսօրվա մեր խաղաղ ու հաստատուն առաջընթացը: Վկա՝ նոր եւ համարձակ մտածողությամբ տոգորված մեր երիտասարդությունը, անկախությունը պատվով եւ հայրենասիրությանբ պահպանելու բոլորիս պատրաստակամությունը:
Սիրելի հայրենակիցնե՛ր, կրկին շնորհավորում եմ ՝ Անկախության տոնի առթիվ: Թող որ մեր պաշտելի, մեր պապերի, հայրերի եւ մեր երազանք անկախությունը բերի երջանկություն, խաղաղություն, հարատեւություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14