Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Ներքին Բազմաբերդի բժշկական ամբուլատորիայի բացումը

19.09.2013

Հիմնանորոգումից հետո սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ Արագածոտնի մարզի ,,Ներքին Բազմաբերդի բժշկական ամբուլատորիա,,ՓԲԸ-ի բացումը, որին մասնակցում էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ամբուլատորի վերանորոգումն իրականացրած ,,Շեն,, կազմակերպության ղեկավարությունը եւ ,,Շեն-Ֆրանսիա,, բարեգործական միության անդամները:
Հանդիսավոր արարողությունը սկսվեց Տաթեւ արքեպիսկոպոս Սարգսյանի օրհնությամբ: Այնուհետեւ ողջույնի խոսք հղեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Շնորհավորելով ամբուլատորիայի բացման կապակցությամբ, նա նշեց, որ այս համայնքնում նաեւ մանկապարտեզ է կառուցվել, իրականացվել են դպրոցի, ճանապարհի, խմելաջրի համակարգի վերանորոգման ծրագրերը: Առաջիկայում կվերանորոգվի նաեւ մշակույթի տունը: Այս ամենը վկայությունն է նրա, որ երկրի ղեկավարությունը իր բազմաթիվ ծրագրերի մեջ առաջնային տեղ է տրամադրում համայնքներին:
Շիրանարարակ աշխատանքներն ընթացել են շուրջ 2 տարվա ընթացքում: Ամբողջովին հիմնանորոգվել է 2-րդ հարկը, կառուցվել է տանիքը, արեւային ջրատաքացուցիչներ են տեղադրվել, նորոգվել են սանհանգույցը եւ օժանդակ կառույցները: Ներքին հարդարումներ են կատարվել 1-ին հարկում, որն, ի դեպ հիմնարորոգվել էր 201 թվականին՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Վերանորոգմանը զուգահեռ ամբուլատորիան ամբողջովին նոր կահույք եւ բժշկական արդիական սարքավորումներով է ապահովվել:
Տնօրեն Կարինե Գրիգորյանի ղեկավարությամբ ամբուլատորիայում 21 մարդ է աշխատում: Այդ թվում՝ 2 ընտանեկան բժիշկ, 11 ընտանեկան բուժքույր: Գործում են առաջին բուժօգնության համար անհրաժեշտ բոլոր կաբինետները, մանկական պատվաստումների սենյակը, կանանց կոնսուլտացիան, լաբորատորիան եւ օժանդակ կատույցները: Նրանց վրա է դրված նաեւ գիշերային շտապօգնությունը: Այդ նպատակով հաստատությունն ունի շտապօգնության 1 մեքենա:
Բուժհաստատությունը սպասարկում է Ներքին Բազմաբերդին եւ հարակից եւս 9 գյուղի: Այն նախատեսված է 6000 բնակչի համար: Օրական նախատեսված է ընդունել 18 մարդ, սակայն, այդ թիվը շատ ավելին է լինում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14