Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը` Արագածոտնի մարզկենտրոնում

17.09.2013

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի քաղաքային մշակույթի տանը ներկայացմամբ հանդես եկավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը: Այն կայացավ մարզպետ Սարգիս Սահակյանի հրավերով, որը սիրով էր ընդունել թատրոնը: Ներկայացումը դիտելու էին հրավիրվել մարզային պետական, համայնքային կառույցների ղեկավարներ, կրթական, մշակութային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր ոլորտներում ճանաչված արագածոտնեցիներ:
Թբիլիսցի մեր հայրենակիցները բեմադրեցին Ն.Ռիչարդ Նեշի ,,Անձրեւ վաճառողը,, ներկայացումը: Բեմադրությունը թատրոնի 157-րդ թատերաշրջանի պրեմիերաներից էր: Այն մարդկային երջանկության, այդ գաղափարին հասնելու ուղիների, մարդկային հոգու, ներաշխարհի վերծանմանը նվիրված յուրօրինակ պատում էր: Բեմադրությունը կատարել էր Լեւոն Ուզունյանը, թարգմանությունը` Լեւոն Մութաֆյանը:
Ողջունելով թատրոնի մուտքը Արագածոտն, փոխմարզպետ Նունե Մովսիսյանն ասաց, որ ներկայացումն իրականացվել է Սեպտեմբերի 21-ին նվիրված միջոցառումների շրջանակում: Այսպիսով, մարզում մեկնարկեցին Անկախության 22-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Այդ կապակցությամբ թեմատիկ միջոցառումներ կկազմակերպվեն նաեւ համայնքների կրթական, մշակութային օջախներում:
Իսկ մարզային գյխավոր տոնակատարությունը տեղի կունենա Աշտարակի մարզադաշտում: Ծրագրում նախատեսված է ավանդական հյուրասիրություն, հանրապետության լավագույն երգիչ-երգչուհիների, ասմունքողների, համույթների մասնակցությամբ կկայանա ճոխ համերգ, ավարտին կլուսարձակի տոնական հրավառությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14