Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Թալինի տարածաշրջանում

12.09.2013

 Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման ժամանակացույցի համաձայն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ընդունելություն կազմակերպեց Թալինի քաղաքապետարանում: Ընդունելության համար ցուցակագրված էր 30 քաղաքացի, սակայն, մասնակցեց 34-ը: Նրանք տարածաշրջանի տարբեր համայնքների, այդ թվում` Թալին քաղաքի բնակիչներ էին: Դիմումատուների մեծ մասը` 32-ը ստացավ դրամական աջակցություն: Բացի այդ, նրանց մի մասը միաժամանակ ուներ նաեւ սոցիալական, առողջական, անձնական բնույթի այլ հարցեր: Դրանց տրվեց դրական լուծումներ, կատարվեցին անհրաժեշտ պարզաբանումներ:
Սեպտեմբերի 18-ին մարզպետը քաղաքացիներին կընդունի Ապարանի քաղաքապետարանում, 25-ին` Ծաղկահովիտի գյուղապետարանում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14