Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհավորանքներ՝ մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին

04.09.2013

Սեպտեմբերի 4-ին մեր երկրում նշվում է ԱԻՆ աշխատողի օրը: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ընդունեց մարզային փրկարարական վարչության սշխատակիցներին: Վարչության պետ Շամիր Շամիրյանը ներկայացրեց համակարգի ունեցած ձեռքբերումները, նշելով առաջիկա անելիքներն ու նոր ծրագրերը:
Շնորհավորելով համակարգի բոլոր աշխատակիցներին, մարզպետը կարեւորեց նրանց կատարած աշխատանքը մեր պետականաշինության, պահպանության, անվտանգության ապահովման գործում:
-Հատկապես վերջին 4 տարում ակնառու է ոլորտի նյութական վերազինումը, որը վկայում է պետության բավարար ուշադրության մասին եւ նպաստում ծառայությունն ամենայն լայնածավալ եւ համակարագված իրականացնելուն,-ասաց Սարգիս Սահակյանը:-Հետագայում համակարգին ուղղվող ներդրումներն ավելի կընդարձակվեն, գնահատելով արտակարգ իրավիճակների համակարգն՝ իբրեւ պետության կարեւորագույն գործոններից մեկը:
Մասնագիտական տոնի եւ բարեխիղճ աշխատանքի համար մարզային փրկարարական վարչության 11 աշխատակից մարզպետի կողմից պարգեւատրվեց պատվոգրով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14