Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիշատակի տուրք՝ Ներքին Սասնաշենում

02.09.2013

Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում սեպտեմբերի 2-ը ավանդույթի համաձայն նշվում է իբրեւ այս տարածքում զոհված ամերիկացի օդաչուների հիշատակի օր:
Ավելի քան կես դար առաջ` 1958 թվականի այս օրը Ն. Սասնաշեն գյուղի տարածքում ամերիկյան ռազմական մի օդանավ վթարվեց, եւ զոհվեց 17 զինվոր: Ժամանակները, սակայն, մոռացության չեն մատնել այդ իրադարձությունը: Ամեն տարի սասնաշենցիները հիշատակի արարողությամբ հարգում են երիտասարդ հասակում կյանքին հրաժեշտ տված ամերիկացի զինվորների հիշատակը:
Այդ առիթով սեպտեմբերի 2-ին Ն. Սասնաշեն էին այցելել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ցամաքային ուժերի գնդապետ, զինվորական կցորդ Ջեֆրի Ա. Սթիմսոնը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, այլ հյուրեր մայրաքաղաքից եւ հարեւան համայնքներից:
Մասնակիցները այցելություն կատարեցին օդանավի ընկած վայրում տեղադրված հուշարձան-խաչքարին: Ի հիշատակ զոհվածների, ծաղկեպսակներ դրվեցին հուշարձան-խաչքարին: Տեղի ունեցավ եկեղեցական արարողություն, որին հաջորդեցին հիշատակի խոսքերը:
Նշելով հիշատակի արարողության կարեւորությունը, դեսպան Ջոն Հեֆերնն ասաց, որ մենք բոլորս գիտակցում ենք այն հանգամանքը, որ պետք է հարգենք զոհված զինվորների հիշատակը: Այդ ողբերգական դեպքերը կողմերի՝ ամերիկացիների եւ հայերի միջեւ համագործակցության առիթ է դարձել, եւ այդ կապը նոր հեռանկարներ է բացում:
Շնորհակալկություն հայտնելով հյուրերին՝  մարզ կատարած այցելության համար, փոխմարզպետ Նունե Մովսիսյանը փոխանցեց մարզպետ Սարգիս Սահակյանի ողջույնը: Նա ասաց, որ մեր պարտքն է հիշել նրանց, ովքեր ժամանակին իրենց պարտքն են կատարել: Դա նաեւ սերունդների համար դաստիարակչական նշանակություն ունի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14