Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա կապակցությամբ

01.09.2013

Սիրելի հայրենակիցնե’ր,
Մեր երկրում սեպտեմբերի 1-ը նշվում է իբրեւ Գիտելիքի օր: Այն զուգակցվում է ուսումնական տարվա սկսվելուն: ԵՎ ամենեւին էլ պատահական չէ այդ զուգակցումը: Ուսումնառություն տարեսկիզը մեր ժողովրդի համար խորհրդանշվում է գիտելիքիների ձեռքբերման, կյանքի բոլոր ոլորտներում նորի ու առաջավորի արմատավորման, սերունդների կրթական մակարդակի բարձրացման գաղափարների հետ:
Կրթությունը մեր ժողովրդի պատմության մեջ մշտապես եղել է առաջնային դիրքերում: Ամենաճակատագրական եւ հերոսացման պահերին էլ մեր լավագույն զավակների մի ձեռքում սուրն է եղել, մյուսում՝ մատյանն ու գիտելիքի ջահը: Դարերի խորքից եկել եւ մեր սերունդներին են հասել գիտելիքների ձեռքբերման լավագույն փորձն ու ավանդույթները:
Այսօր կրթության ու գիտության զարգացումը մեր երկրի ղեկավարության, նախագահ Սերժ Սարգսյանի առաջնային ուշադրության կենտրոնում են: Ոլորտի զարգացման ու հաստատուն առաջընթացին են միտված պետական բյուջեով, միջազգային տարբեր կազմակերպությունների ու հիմնադրամների միջոցներով իրականացվող ներդրումային մեծածավալ ծրագրերը: Այդ ամենից զերծ չէ նաեւ Արագածոտնի մարզը, որտեղ վերջին տարիներին էականորեն բարելավվել է կրթական համակարգը` բոլոր առումներով:
Սիրելի հայրենակիցնե՛ր, շնորհավորում եմ Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Թո՛ղ որ 2013-2014 ուստարին լինի ուսումնառության մեծագույն հաջողությունների, գիտելիքների նորանորր ձեռքբերումների եւ նվաճումների ժամանակաշրջան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14