Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի ուսանողները կսովորեն Լենինգրադի մարզում

26.08.2013

Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի եւ ՀՀ Արագածոտնի մարզի միջև ստորագրված համագործակցության շրջանակում արզպետ Սարգիս Սահակյանը հանդիպում է ունեցել Լենինգրադում ուսանել ցանկացող թեկնածուների հետ, կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ եւ ընտրվել են Լենինգրադի մարզում ուսումը շարունակող ուսանողները: Նրանք երեքն են՝ Կարինե Մնացականյանը, Լիլիթ Մարտրոսյանը եւ Օֆելյա Եղիազարյանը : Նրանք ուսանելու են Լենինգրադի Պուշկինի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում՝ պետպատվերի շրջանակում: Օգոստոսի 23-ին ուսանողները մեկնել են Սանկտ Պետերբուրգ: Օգոստոսի 26–ին նրանց հետ կկազմակերպվի համապատասխան հարցազրույց, եւ սեպտեմբերի 1-ից կսկսվի նրանց ուսումնառությունը:
Համագործակցության շրջանակում նախատեսվում են նաեւ կրթական-մշակութային այլ ծրագրեր: Երկու մարզերի դպրոցականների միջեւ անցկացվելու են թեմատիկ մրցույթներ, ցուցահանդեսներ, փորձի փոխանակման նպատակով տեսա-կոնֆերանսներ եւ այլն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14