Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը

26.08.2013

Օգոստոսի 26-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանում կայացավ մարզխորհրդի հերթական նիստ: Մինչ օրակարգային հարցերի քննարմանն անցնելը, մարզպետ Սարգիս Սահակյանը տեղեկացրեց Ձորագլխի համայնքապետ Խաչիկ Հովհաննիսյանի մահվան մասին: Նրա առաջարկով մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանգուցյալի հիշատակը: Մարզպետը մաեւ համայնքապետերին ներկայացրեց նորանշանակ փոխմարզպետ Նունե Մովսիսյանին: Այնուհետեւ Հայաստանի պետական ագրարային համալսարանի պրոռեկտոր Սմբատ Դավեյանը տեղեկատվություն հաղորդեց իրենց ուսումնական հաստատության, ընդունելության կարգի եւ պայմանների մասին:
Օրակարգային առաջին հարցով մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն.Գալստայնը խոսեց համայնքներում 2013 թվականի առաջին կիսամյակում սեփական եկամուտների հավաքագրման եւ նախորդ տարիներին գոյացած աշխատավարձների եւ սոցվճարների պարտքերի մարման գործընթացի մասին: Ըստ նրա, 2013 թ. համայքների սեփական եկամուտների պլանը 887 մլն. դրամ է, որից օգոստոսի 1-ի դրությամբ հավաքագրվել է 323-ը: Ըստ տարածաշրջանների, Աշտարակում այն կազմել է 3,7, Ապարանում՝ 44, Արագածում՝ 34, Թալինում՝ 30,4 %:
Անդրադառնալով ինչպես այս, այնպես էլ ֆինվարչության պետի կողմից ներկայացված աշխատավարձների եւ սոցվճարների պարտքերի մարմանը, մարզպետն ասաց, որ սրանք համայնքներում առկա կարեւորագույն հիմնախնդիրներից են, ուստի ներկայացվող ընդհանուր թվերից զատ անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարել յուրաքանչյուր համայնքում՝ բացահայտելով առանձնապես ցածր ցուցանիշեր արձանագրած համայնքներում իրավիճակի պատճառներն ու դրանց վերացման ուղիները: Նա վերստին հանձնարարեց մարզպետարանի վարչությունների պետերին՝ իրենց ամրացված համայնքներում հետեւողական աշխատանք տանել սեփական եկամուտների հավաքագրումներն առավելագույն իրականացնելու համար:
Մարզխորհրդի նիստի մասնակիցների հետ քննարկվեցին նաեւ օրակարգային մյուս հարցերը, որոնք վերաբերում էին համայնքների զարգացման քառամյա ծրագրերի ընթացքին, Հայաստանի ագրարային համալսարանի հեռակա ուսուցման 2013 թվականի նպատակային ընդունելությանը, առևտրային կազմակերպությունների հարկային պարտավորությունների կատարման գործընթացին, հողի հարկի և գույքահարկի գծով պարտքեր ունեցող բացակա քաղաքացիների, ինչպես նաև տիրազուրկ գույքի նկատմամբ առկա հարկային պարտավորություններին:
Ամփոփելով նշված հարցերի քննարկումը, մարզպետն անդրադարձավ նաեւ ՀՀ կառավարության կողմից իրականացվող առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման հրատապ 4-րդ ծրագրին, համայնքներին տրամադրվող գյուղատնտեսական տեխնիկայի, ազոտական պարարտանյութի եւ դիզելային վառելիքի հատկացման, մկնանման կրծողների դեմ պայքարի գործընթացներին, առաջիկայում՝ սեպտեմբեր ամսին իրականացվելիք մշակութային խոշոր միջոցառումների նախապատրաստությանը եւ այլ հարցերի:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14