Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում կայացավ Խաչադրման արարողություն

17.08.2013

Oգոստոսի 17-ին հանդիսավոր արարողություն էր Արագածոտնի մարզի Տառերի պուրակում: Սուրբ Խաչի վրա տեղադրվեց 1713-րդ խաչը: Այն խորհրդանշում է Հայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու տարիները:
1713-րդ խաչի տեղադրման հանդիսությանը մասնակցելու համար ժամանել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը, ում հանդիսապետությամբ էլ անցավ արարողությունը: Մասնակցում էին նաեւ Արագածոտնի մարզի ղեկավարությունը` մարզպետ Սարգիս Սահակյանի գլխավորությամբ, պետական, հասարակական եւ մշակութային անվանի գործիչներ, գիտնականներ, գրողներ, բարձրաստիճան այրեր, բազմաթիվ այլ հյուրեր նաեւ արտերկրից:
Համաժողովրդական տոնախմբությունը սկսվեց 2013-րդ խաչի օծման արարողությամբ, որից հետո խաչը ամրակցվեց է Սուրբ Խաչին:
Խաչադրման արարողությունից հետո Արագածոտնի մարզի բոլոր տարածաշրջանների եւ մյուս մարզերի ներկայացուցիչներն իրենց ավանդական-ժողովրդական հագուկապով, երգ ու պարով, ազգային կերակրատեսակներով համեմված հյուրասիրությամբ մասնակցեցին ուրախ տոնահանդեսին:
Երեկոյան Սուրբ Խաչի շողարձակող լույսերի ներքո տեղի ունեցավ մոմավառություն, որին հաջորդեցին խարույկների շուրջ ծայր առած միասնական շուրջպարը, հոգեւոր, ազգային, հեղինակային երգերի կատարումները:
«Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով հենց ինքն էլ հեղինակել է Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանը, ասաց,որ յուրաքանչյուր տարի խաչի օծության օրը արժեվորվելու է մեր քրիստոնյա Հայաստանի տարիքը: Այս սովորույթը, որի մեջ միաձուլված են հոգեւոր եւ աշխարհիկ իմաստները, կշարունակվի եւ կհամալրի մեր ազգային լավագույն ավանդույթները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14