Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնից յոթնամյա Արսեն Դավթյանը Մոնտենեգրոյում կմասնակցի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների շախմատի առաջնությանը

23.07.2013

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան դպրոցի երկրորդ դասարանի աշակերտ Արսեն Դավթյանը այս տարվա սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 9-ը կմասնակցի Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում կայանալիք Եվրոպայի պատանիների եւ աղջիկների շախմատի առաջնությանը: Այդ իրավունքը նա վաստակել է՝ հաղթելով Հայսատանի պատանիների եւ աղջիկների շախմատի առաջնության մինչեւ 10 տարեկան տղաների մրցաշարում եւ 8 տարեկանների մեջ գրավել է 2-րդ տեղը:
Մոնտենեգրոյի հեղինակավոր մրցույթին մասնակցելու համար ֆինանսական ծախսերը հոգացել է մարզպետ Սարգիս Սահակյանը: Լինելով շախմատի մարզային ֆեդերացիայի նախագահը, նա առանձնակի ուշադրությամբ է հետեւում շնորհաշատ Արսենի հաջողություններին, եւ նրա ապագայի հանդեպ մեծ հեռանկարներ է կապում:
Յոթնամյա Արսենի համար այս հաջողությունը պատահական չէ: ՀՀ կրթության եւ գիտաթյան նախարարության շախմատի գծով մարզի ներկայացուցիչ Աշոտ Թամազյանը տեղեկացրեց, որ Դավիթը նորերս է վերադարձել Վրաստանի Ուռեկի քաղաքից: Այստեղ նա մասնակցել է պատանիների եւ աղջիկների Եւրոպայի գավաթի խաղարկությանը եւ դարձել գավաթակիր, արժանացել մեդալի եւ պատվոգրի:
Արսեն Դավթյանը այժմ իր մարզչի՝ Էմիլ Մարկարյանի ղեկավարությամբ լարված նախապատրաստական պարապմունքների մեջ է, որպեսզի հուսախափ չանի եւ Մոնտենեգրոյից վերադառնա լուրջ հաղթանակներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14