Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի 12 ընտանիք կպայքարի ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցանակի համար

22.07.2013

ՀՀ Նախագահի ,, Լավագույն մարզական ընտանիք,, մրցանակի համար հանրապետական մրցույթին Արագածոտնի մարզից մասնակցելու է 12 ընտանիք: Նրանք մարզական լավ պատրաստվածություն ունեցող այն ընտանիքներն են, որոնք առավելագույն ցուցանիշներով հաղթել են մրցույթի տարածքային եւ մարզային փուլերում:
Նշենք, որ մարզում տարեցտարի ընդլայնվում է հետաքրքրությունը այս մրցույթի նկատմամբ, եւ այս տարի Աշտարակի, Թալինի, Ապարանի ավելի քան 150 ընտանիք մասնակցել է մրցույթի առաջին եւ երկրորդ փուլերին, ինչը գերազանցում է նախորդ տարիների մասնակիցների թվին: Եզրափակիչ մրցույթի մասնակիցների թիվը այս տարի եւս ավելին է նախորդ տարվա համեմատ, երբ մասնակցեց 9 ընտանիք եւ նրանցից մեկը՝ ապարանցի Վարդան Աբրահամյանի ընտանիքը գրավեց պատվավոր երկրորդ մրցանակը:
Մարզական ընտանիքները շարունակում են նախապատրաստական մարզումները, որպեսզի մրցույթում նոր հաջողություններ ունենան: Նրանց հետ կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է մարզպետարանը: Մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությամբ նրանք ապահովվել են համապատասխան մարզահագուստներով:
,, Լավագույն մարզական ընտանիք,, մրցանակի համար հանրապետական մրցույթը կայանալու է օգոստոսի 19-25-ը՝ Ծաղկաձորում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14