Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի շնորհալիներն այցելեցին Շիրակի մարզ

06.07.2013

«Մենք ենք, մեր մարզը» խորագրով մանկապատանեկան մարզային մշակույթի օրերի շրջանակներում երկօրյա այցով Շիրակի մարզ այցելեցին Արագածոտնի մարզի պատանիները: Ծրագրին մասնակից Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքների և Օշական, Ուջան, Սասունիկ, Արագածավան, գյուղական համայնքների 11 մշակութային հաստատության ավելի քան 40 պատանիներին ընդունեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Հանդիպումն անցավ ջերմ եւ անմիջական մթնոլորտում: Պատանիներն հենց սկզբում նշեցին, որ տպավորված են շիրակցիների հյուրընկալ եւ ջերմ վերաբերմունքից, իսկ Գյումրիում շրջելուց հետո` նաեւ քաղաքի գեղեցկությունից` թանգարաններից, մշակութային օջախներից: Շիրակի մարզպետն էլ, կարեւորելով այսօրինակ ծրագրերի իրականացումը, վստահություն հայտնեց, որ շփումներն իրապես մեծ օգտակարություն ունեն, դրանք նպաստում են մարզերի մշակույթի գործիչների, մշակութային կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների մշակութային ակտիվ համագործակցություն ծավալմանը:
Արագածոտնի մարզի շնորհալի երաժիշտ-կատարողները Գյումրիում հանդես եկան նաեւ համերգով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14