Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետն այցելեց 100-ամյա Մարուս Ասատրյանին

01.07.2013

Կաթնաղբուր գյուղում Մարուս Ասատրյանին բոլորը գիտեն: Նա ոչ միայն այս գյուղի, այլեւ տարածաշրջանի եւ մարզի երկարակյացներից է. բոլորել է իր 100 ամյակը: Տարիների հետ իմաստնացած, հարուստ կենսափորձով ու արարումներով, օրինակելի իր վառ կերպարով նա սիրվում ու հարգվում է զավակների, թոռների ու ծոռների, հարազատների եւ համայնքի բոլոր բնակիչների կողմից: Ահա թե ինչու, երբ բոլորեց նրա կենսագրության մեկ դարը, շատերը շտապեցին նրա մոտ, շնորհավորեցին եւ իրենց ուրախությունը կիսեցին այն բանի համար, որ իրենց կողքին է բնակվում 100-ամյա այս իմաստուն անձնավորությունը:
Մեկդարյա հոբելյանի առթիվ Մարուս Ասատրյանին այցելեց նաեւ Արագածոտնի մարզպետը՝ Սարգիս Սահակյանը: Այցը մեծ առույգություն հաղորդեց Մարուս տատին: Նա ոգեւորությամբ հյուրընկալեց իր պատվավոր հյուրին: Շնորհավորելով հոբերյարին, մարզպետն ասաց.,, Մենք խոնարհվում ենք Ձեր առջև, Ձեր մեկդարյա կենսագրության առջև: Մեկ հարյուրամյակ ունեցող Ձեր կերպարն այսօր անչափ օգտակար է մեզ՝ իբրև կյանքի խոհունության և իմաստնության խորհրդանիշ: Դուք անձնավորություն եք, ով իր մեջ կրում է մեր ժողովրդի պատմության վերջին հարյուրամյակի էջերը, ով ականատեսն է այդ ժամանակաշրջանի բազմաբնույթ եւ կարևոր իրադարձությունների,,:
Մարզպետը առողջություն, հոգու կորով, ուժ մաղթեց 100-ամյա Մարուս Ասատրյանին եւ նրան, ի հավելումն բազմաթիվ այլ մաղթանքների, հատկացրեց դրամական նվիրատվություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14