Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարզխորհրդի հերթական նիստը

27.06.2013

Արագածոտնի մարզխրհրդի հերթական նիստը կայացավ հունիսի 27-ին: Քննարկվեցին մարզի համայնքներում 2013 թվականի առաջին կիսամյակում սեփական եկամուտների հավաքագրման, նախորդ տարիներին գոյացած աշխատավարձների և սոցվճարների պարտքերի մարման գործընթացի, վարչական վերահսկողության արդյունքների և գնումների կազմակերպման գործընթացի, առաջին վերարտադրության աշնանացան ցորենի գումարների հետ վերադարձման, համայնքներին հատկացված պարարտանյութի և դիզվառելիքի գումարների հավաքագրման ընթացքի, համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների վարձակալության տրամադրման գործընթացի մասին հարցերը:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նորայր Գալստյանը տեղեկացրեց, որ սեփական եկամուտների հավաքագրման 2013 թվականի պլանը 886 մլն. դրամ է: Առաջին կիսամյակում՝ հունիսի 26-ի դրությամբ հավաքագրումը կազմել է է 250.5 մլն դրամ, կամ՝ 28,3 %: Հողի հարկը հավաքագրվել է 22.7, հողի վարձավճարը՝ 26.2, գույքահարկը՝ 36.8 %-ով: Նախորդ տարիներին գոյացած աշխատավարձերի և սոցվճարների պարտքերը տարեսկզբին եղել է 7 մլն. 748 հազար դրամ, որից առաջին կիսամյակում մարվել է 3 մլն. 159 հազարը: Ներկայումս այդ պարտքը կազմում է 4 մլն. 589 հազար, որի մարման համար կազմված է ժամանակացույց:
Պարտքերի մարման մասին խոսեց նաեւ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը: Նրա խոսքը, սակայն, վերաբերում էր առաջին վերարտադրության աշնանացան ցորենի գումարների հետ վերադարձմանը: Նշվեց, որ այն իրականացնելու հարցը համայնքապետերի կարևորագույն խնդիրներից մեկն է: Ուշադրության ենթակա է նաև ազոտական պարարտանյութի և դիզելային վառելիքի հատկացման գործընթացը:
Կարևորություն տալով այս հարցին, մարզպետ Սարգիս Սահակյանը համայնքապետերին հորդորեց, որպեսզի աշխատանքներն իրականացվեն ամենայն պատասխանատվությամբ և ժամանակին: Հատկապես հոտնձի այս ժամանակահատվածում հողագործների համար խիստ անհրաժեշտ է դիզվառելիքի ձեռքբերումը:
Մարզպետը համապատասխան հանձնարարականներ տվեց նաեւ սեփական եկամուտների հավաքագրման, գնումների գործընթացը, հողերի վարձակալությունը օրենսդրորեն ճիշտ իրականացնելու և այլ հարցերի վերաբերյալ: Անդրադառնալով բերքահավաքին և գյուղատնտեսական արտադրանքի իրացմանը, Սարգիս Սահակյանը նշեց, որ իրենց կողմից պայմանավորվածություն է ձեռք բերվել, ,,Սպայկա,, ընկերության հետ՝ մարզում արտադրված ծիրանի մթերումը կազմակերպելու համար: Գյուղացիական տնտեսությունների կողմից աճեցրած միրգն ու բանջարեղենը մթերելու պատրաստակամություն են հայտնել նաև տեղի ,,Թամարա ֆրութ,,-ը, և հարևան մարզերում գործող այլ ձեռնարկություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14