Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանը հանդիպեց ,, Զվարթնոց,, մրցույթի մասնակիցների հետ

25.06.2013

,, Զվարթնոց վերածննդի,, հիմնադրամի նախաձեռնությամբ հունիսի 4-ին Երեւանի ,,Արամ Խաչատրյան,, համերգասրահում տեղի ունեցավ ,,Զվարթնոց,, հայ երգի մրցույթ -փառատոնի գալա համերգը: Արագածոտնից փառատոնին մասնակիցների թիվը 7-ն էր, ովքեր, դրսեւորելով ձայնային եւ երաժշտական լավագույն տվյալներ, հաղթող էին ճանաչվել 2012 թվականին մեկնարկած Լսումների եւ մարզային փուլերում եւ իրավունք ստացել մասնակցելու հիշյալ համերգին:
Մարզի մասնակիցները ներկայացնում էին հիմնականում գյուղական բնակավայրերը եւ Ապարան, Թալին քաղաքները: Նրանք ընդգրկված էին ,,Հայ դասական երգ,, , ,,Ժողովրդական երգ,, , ,,Հայ հոգեւոր,, եւ ,,Կոմիտասի լավագույն կատարում,, անվանակարգերում: Մասնակիցները ձեռնունայն չվերադարձան մրցույթ-փառատոնից: Ծաղկաշեն գյուղից Ռոման Ավագյանը շահեց ,,Ժողովրդական երգ,, անվանակարգի առաջին մրցանակը, իսկ մյուսները ստացան պատվոգրեր:
Մրցանակը եւ պատվոգրերը հանձնեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Այդ կապակցությամբ նա ընդունեց մասնակիցներին եւ մրցույթի կազմակերպիչներին: Շնորհավորելով շնորհալի կատարողներին՝ առաջին ձեռքբերումների համար, մարզպետը շնորհակալություն հայտնեց ծրագրի կազմակերպիչներին՝ հայ երգը մասսայականացնելու, եւ այդ գործում մարզերի շնորհալիներին ներգրավելու համար:
,, Զվարթնոց վերածննդի,, հիմնադրամի ղեկավար Սուսաննա Բաղդասարյանը իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարությանը, մի շարք շահագրգիռ անձանց՝ իրենց աջակցելու համար: Նա շնորհակալագրեր հանձնեց մարզպետ Սարգիս Սահակյանին, Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանին եւ Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանին:
Հանդիպման ընթացքում կարեւորվեց, որ մարզի ներկայացուցիչների մասնակցությունը կապահովվի նաեւ ծրագրի առաջիկա տարիների գործունեության ընթացքում:
Ավարտին մասնակիցները հանպատրաստից կատարեցին Կոմիտասի եւ հայկական ժողովրդական երգացանկերից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14