Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

200 երեխա կհանգստանա Ծաղկաձորում

25.06.2013

Ավանդույթի համաձայն, այս տարի եւս Արագածոտնի մարզի երեխաները կհանգստանան Ծաղկաձորի ,,Աղբյուր,, ճամբարում: ծրագիրն իրականացվում է կառավարության կողմից եւ ֆինանսավորվում պետական բյուջեի միջոցներով: Ընդհանուր առմամբ, ճամբար կմեկնի 200 երեխա: Նրանք Ծաղկաձոր կմեկնեն երկու հերթափոխով, յուրաքանչյուրում՝ 100-ական երեխա: Առաջին խումբը ,,Աբյուրուր,,-ում կլինի հուլիսի 1-20-ը, երկրորդը՝ հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը:
Ճամբար մեկնող երեխաների ընտրության, մեկնման եւ այնտեղից վերադարձի կազմակերպչական աշխատանքներն ամբողջությամբ համակարգում է մարզպետարանը:
Ըստ սահմանված կարգի, ցուցակում ընդգրկված են զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքների 8-14 տարեկան երեխաները: Առանձնակի ուշադրության են արժանացել նաեւ ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքներում բնակվող երեխաները: Մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարականով, ծրագրում ներգրավված են մարզի բոլոր տարածաշրջանները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14