Նորություններ
Արագածոտնի մարզի բուժաշխատողները պարգեւատրվեցին
21.06.2013

Բուժաշխատողի օրվա կապակցությամբ հանդիսավոր արարողություն էր կազմակերպվել Ապարան քաղաքում: Քաղաքապետարանի եւ ,, Ապարանի բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ի նախաձեռնությամբ կազմակերպված մեծարման միջոցառումը կայացավ քաղաքային մշակույթի տանը, որին մասնակցեց նաեւ մարզպետ Սարգիս Սահակյանը:
Բացելով հանդիսությունը, քաղաքապետ Գոռ Աբրահամյանն ասաց, որ բուժաշխատողի օրվա տոնակատարությունն այսուհետ կդառնա ավանդական, քանի որ դա առողջապահության ոլորտի մասնագետների հանդեպ երախտիքի արտահայտության լավագույն առիթ է: Նա հուշամեդալներ հանձնեց ,,Տարվա լավագույն բժիշկ,, , ,,Տարվա լավագույն բժկուհի,, եւ ,,Տարվա լավագույն բուժքույր,, մրցանակի արժանացած բուժաշխատողներին, շնորհակալագրեր եւ պատվոգրեր տվեց ոլորտի մի խումբ մասնագետների:
Առողջապահության ասպարեզում ունեցած բարեխիղճ աշխատանքի եւ բուժաշխատողի օրվա կապակցությամբ պատվոգրեր հանձնեց նաեւ մարզպետ Սարգիս Սահակյանը: Շնորհավորելով բոլոր բուժաշխատողներին, նա ասաց, որ ոլորտը մշտապես գտնվում է երկրի նախագահի ուշադրության կենտրոնում: Արդյունքում, վերջին 5 տարում զգալի ներդրումներ են կատարվել մարզում: Վերանորոգվել է շուրջ 15 բուժամբուլատորիա, հինանորոգվել եւ կահավորվել է 2 հիվանդանոց՝ Արտենիում եւ Ապարան քաղաքում:
Հնչեցին շնորհավորանքի այլ խոսքեր: Այնուհետեւ, քաղաքային մշակույթի տան համույթների եւ արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ տրվեց գեղեցիկ եւ բովանդակալից համերգ:
Բուժաշխատողի օրվա կապակցությամբ մարզպետի կողմից պատվոգրերի արժանացան նաւ մարզի այլ տարածաշրջանների բուժաշխատողներ: