Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեց ,,Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավման, զբաղվածության խթանման միջոցով,, ծրագիրը

20.06.2013

,,Ունիսոն,, հասարակական կազմակերպությունը LIFE ծրագրի շրջանակներում իրականացնում է ,,Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավման, զբաղվածության խթանման միջոցով,, ծրագիրը: Արագածոտնի մարզպետարանի աջակցությամբ կազմակերպվեց ծրագրի քննարկում՝ այն ըստ ամենայնի ներկայացնելու եւ հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար:
Շահագրգիռ կողմերը՝ պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչները, գործատուները եւ հաշմանդամություն ունեցող անձինք՝ ովքեր ծրագրի շահառուներն են, ծանոթացան ծրագրի հիմնադրույթներին, դրա իրականացման հետ կապված խնդիրներին: Ներկայացվեց ,,Սեյվ դը չիլդրեն,, կազմակերպության կողմից հայկտարարված փոքր դրամաշնորհային ծրագի մասին, որի նպատակն է խթանել Հայաստանում քաղաքացիական հասարակության եւ գործարար համայնքի համագործակցությունը ՝ ի նպաստ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման:
Գործունեության արդյունավետությունը մարզում ապահովելու, համայնքներում այն տեղայնացնելու համար, ծրագրի ղեկավարները համագործակցելու են մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի   մասնագետների հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14