Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվեց հանձնարարականների կատարման ընթացքը

19.06.2013

Հունիսի 19-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն: Ներկայացվեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքն ու արդյունքները:
Առանձնակի քննարկում գնաց Աշտարակի քաղաքի նոր աղբավայրի կառուցման եւ այդ հարցում մարզպետարանի դիրքորոշման վերաբերյալ: Ըստ այդմ, նախըտնրելի տարբերակը փակ աղբավայր ունենալն է, որն էլ պետք է դրվի առաջիկա դիտարկումների հիմքում:
Քննարկվեցին նաեւ մարզին տրվող դիզվառելիքի եւ պարարտանյութերի պահանջարկի, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպման, միջպետական, հանրապետական, մարզային ճանապարհների, համայնքների եւ , մասնավորապես, Աշտարակ քաղաքի մաքրման աշխատանքների մասին հարցերը:
Կրթության ոլորտի վերաբերյալ նշվեց, որ հանրակրթական դպրոցներում հաջողությամբ են ընթանում ավարտական եւ միասնական քննությունները եւ որ մարզի շուրջ 40 դպրոցում ուսումնական նոր տարում կիրականացվի ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի ,,Տաք սնունդ,, նախագիծը:
Քննարկված եւ նոր բարձրացված հարցերի շուրջ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներկին մարզպետը տվեց նոր հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14