Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Իրանի դեսպանն այցելեց Արագածոտնի մարզ

13.06.2013

Հունիսի 13-ին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամադ Ռեիսին այցելեց Արագածոտնի մարզ: Մարզպետարանում կայացավ մարզպետ Սարգիս Սահակյանի եւ դեսպան Ռեիսիի հանդիպումը:
Մարզպետն ընդհանուր գծերով ծանոթացրեց սոցիալ-տնտեսական, կրթա-մշակութային եւ այլ ոլորտներում մարզում իրականացվող ծրագրերին: Տեղեկանալով մարզի հիմնական ներուժին եւ նկատի ունենալով, որ մարզը, առավելապես, գյուղատնտեսական ուղղվածություն ունի, դեսպանը կարծիք հայտնեց, որ այստեղ իրենց երկրի ձեռնարկատերերի կողմից հնարավոր ներդրումներ կատարելու հետաքրքիր մտահղացումներ կարող են լինել:
Ըստ դեսպանի, առավել որոշակի ծրագրեր կքննարկվեն կողմերի առաջիկա հանդիպմանը, որը կկայանա մոտ ժամանակներս:
Քննարկվեցեին երկուստեք հետաքրքրող այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14