Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզի պատվիրակության այցը ՌԴ Լենինգրադի մարզ
11.06.2013

Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի հետ համագործակցության շրջանակում ՀՀ Արագածոտնի մարզի պատվիրակությունը հունիսի 7-10-ը այցելեց Լենինգրադի մարզ: Պատվիրակությունը ղեկավարում էր մարզպետ Սարգիս Սահակյանը:
Ծրագրում նախատեսված էին մի շարք հանդիպումներ, մշակութային միջոցառումներ, քննարկումներ:
Հունիսի 8-ին հյուրերին ուղեկցեցին Լենինգրադի ծովային առեւտրային նավահանգիստ ,,Ուստ Լուգա,, որին հաջորդեց մասնակցությունը Կինգիսեպ շրջանի Յամգորոդ քաղաքի օրվան նվիրված տոնահանդեսին:
Հաջորդ օրը՝ հունիսի 9-ին պատվիրակությունը այցելեց Կիրովս քաղաք: Այստեղ կազմակերպվել էր հանդիսավոր արարողություն՝ նվիրված Պյոտր Մեծին նվիրված հուշարձանի բացմանը եւ օծմանը: Հուշարձանը, որը ավերվել էր Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, վերանորոգվել է մեր հայրենակից, ներկայումս լենինգրադաբնակ Հրաչյա Պողոսյանի բարերարությամբ: Ինչպես այստեղ, այնպես էլ ,,Սինյավինսկու բարձունքում,, դարձյալ Հրաչյա Պողոսյանի հովանավորությամբ տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցան մշակութային հետաքրքիր միջոցառումներ, մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից զետեղվեցին ծաղկեպսակներ:
Այցի կարեւորագույն ծրագրերից մեկը Աշտարակ եւ Կիրովսկ քաղաքների միջեւ հունիսի 9-ին կնքված փոխգործակցության համաձայնագիրն էր: Փաստաթուղթը ստորագրեցին երկու քաղաքների ղեկավարները, համաձայն որի կողմերը համագործակցելու են տնտեսական, կրթական, մշակութային, մարզական եւ այլ բնագավառներում:
Եռօրյա այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպեց նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացավ նրանց առօրյային: Քննարկվեցին երկուստեք հետաքրքրող հարցեր: