Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը

07.06.2013

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներն Արագածոտնի մարզում ամփոփվեցին հունիսի 7-ին՝ մարզպետարանում: Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունունքների պաշտպանության բաժինը հանդես եկավ միջոցառմամբ, որի հյուրերն էին մարզի սոցիալապես անապահով, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, հաշմանդամ երեխաները:
Բացման խոսքով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը: Ողջունելով ու շնորհավորելով բոլոր երեխաներին տոնի կապակցությամբ` նա մասնավորապես նշեց. ,,Պետությունը երեխաների պաշտպանության երաշխավորն է, իսկ նրանք, իսկապես, ունեն պաշտպանության կարիք, քանի որ ունակ չեն ինքնուրույն ապրելու,,: Նա ընդգծեց, որ երեխաների պաշտպանության գործում ակտիվ գործունեություն են իրականացնում թե՛ մարզի, թե՛ տարբեր համայնքների ղեկավարները եւ բոլոր երեխաներին մաղթեց առողջություն` կոչ անելով նրանց կյանքը դարձնել լուսավոր ու գեղեցիկ:
Միջոցառման ընթացքը շարունակվեց փոքրիկներին ձոնված երգ ու պարով, ասմունքով՝ իրենց իսկ կատարումներով:
Տոնական հանդեսի ավարտին մարզի տարբեր համայնքներից ժամանած երեխաները մեկ առ մեկ բարձրացան բեմ` ստանալու Վորլդ Վիժըն-Հայաստան կազմակերպության կողմից տրամադրված նվերները: Իսկ վերոնշյալ կազմակերպությանը մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից հանձնվեց շնորհակալագիր՝ մարզում երեխաների շահերի պաշտպանության, նրանց ընտանիքների աջակցության նպատակով կատարվող աշխատանքներում ունեցած կարեւոր ներդրման համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14