Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյուղական համայնքները կլուսավորվեն

05.06.2013

Արագածոտնի մարզում իրականացվում է գյուղական համայնքների գիշերային լուսավորության համակարգի կառուցման ծրագիր: Աշխատանքները կատարվում են ՀՀ կառավարության առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ծրագրով:
Ներկայումս լուսավորության ցանցի անցկացումը կատարվում է Ծաղկահովիտ, Արագածոտն եւ Իրինդ համայնքներում: Ընդհանուր առմամբ կատարվելու է շուրջ 8,5 մլն. դրամի աշխատանք: Հիմնականում լուսավորվելու են գյուղերի կենրտրոնական թաղամասերը: Աշխատանքները կատարման վերջին փուլում են եւ ամբողջությամբ կավարտվեն մինչեւ հունիսի վերջը:
Բնակավայրերի լուսավորության անցկացումը կարեւորագույն խնդիր է համայնքների համար, եւ մարզի ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Դրանով է պայմանավորված հրատապ ծրագրում այդ խնդրի ներգրավումը: Մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարությամբ համանման աշխատանքները շարունակական կլինեն, եւ ծրագրում կընդգրկվեն այլ համայնքներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14