Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերանորոգվում են կրթօջախները

04.06.2013

Հանրակրթական դպրոցների վերանորոգումը Արագածոտնի մարզի ղեկավարության կարեւորագույն խնդիրներից է: Այդ նպատակով օգտագործվում են ամենատարբեր աղբյուրները, պետական, միջազգային, կազմակերպությունների, հիմնադրամների, բարեգործների հնարավորությունները:
Վերջին 2-3 տարում դպրոցաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվում ՀՀ կառավարության առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հրատապ ծրագրով: 2011-2013 թվականներին այս ծրագրի մեջ ընդգրկվել է շուրջ 23 դպրոց, որից 6-ը՝ միայն այս տարում:
Ներկայումս շինարարական գործընթացի մեջ են Թալին քաղաքի թիվ 2, Ապարան քաղաքի թիվ 1, Ուջանի, Նոր Եդեսիայի, Վերին Սասնաշենի եւ Իրինդի դպրոցները: Իրականացվում են հիմնանորոգման բոլոր աշխատանքները: Կատարվում են տանիքի կառուցապատման, նոր դռների եւ պատուհանների տեղադրման, հատակների վերանորոգման, սանհանգույցների կառուցման, ներքին հարդարման եւ բարեկարգուման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, իրականացվում է շուրջ 312 մլն. դրամի շինարարություն: Ծրագրի իրականացումն ամբողջությամբ գտնվում է մարզպետ Սարգիս Սահակյանի ուշադրության եւ հետեւողականության ներքո:
Բոլոր դպրոցներում վերանորոգումները կավարտվեն նախատեսված ժամկետում՝ այս տարվա աշնանը: Առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման առաջիկա հրատապ ծրագրում եւս դպրոցաշինությունը կարեւորներից մեկը կլինի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14