Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեցին պետական միասնական քննությունները

01.06.2013

Հունիսի 1-ին Արագածոտնի մարզում մեկնարկեցին պետական միասնական քննությունները: Առաջին քննությունը ռուսաց լեզու առարկայից է, որը հանձնում է 50 շրջանավարտ: Հաջորդ միասնական քննությունը անց է կացվելու հուլիսի 4-ին՝ հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից: Այս քննությանը մասնակցելու է 379 շրջանավարտ:
Միասնական քննությունների համար մարզում առանձնացված է 2 կենտրոն՝ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան ավագ եւ Պերճ Պռոշյանի անվան հիմնական դպրոցները: Դրանք կահավորված են անհրաժեշտ պարագաներով, ունեն բոլոր հնարավորությունները քննությունները պահանջվող չափանիշերին համապատասխան կազմակերպելու համար:
Պետական ավարտական քննություններին հավուր պատշաճի են նախապատրաստվել նաեւ մարզի մյուս՝ 79 միջնակարգ եւ 40 հիմնական դպրոցները: Բոլոր կրթօջախներում ներկայումս անց են կացվում կոնսուլտացիաներ՝ աշակերտներին քննություններին լավագույնս նախապատրաստելու համար:
Մարզում հիմնական դպրոցն այս տարի ավարտում է 1775, միջնակարգը՝ 1275 շրջանավարտ: Պետական ավարտական քննությունների ժամանակահատվածը հունիսի 1-ից 21-ն է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14