Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզային հանձնաժողովը ուսումնասիրում է կարկուտի վնասները

01.06.2013

Մայիսի 31-ին Արագածոտնի մարզի Բյուրական եւ հարակից Անտառուտ, Տեղեր, Օրգով համայնքներում տեղումներն ուղեկցվել են կարկուտով:
Իրավիճակին ծանոթանալու նպատակով մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարությամբ նշված համայնքներ են այցելել մարզպետարանի մասնագետները:
Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանի տեղեկացմամբ կարկուտը մեծ ծավալներ չի ընդգրկել, ուստի, մշակովի հողատարածքները՝ հիմնականում պտղի եւ հատապտղի այգիները, մասնակիորեն են վնասվել:
Կարկուտի հարվածը համեմատաբար զգալի է եղել Անտառուտ եւ Օրգով համայնքներում, ոտեղ կարկուտ էր տեղացել նաեւ օրեր առաջ, մայիսի 27-ին: Այս երկու տեղումների արդյունքում Անտառուտի եւ Օրգովի մշակովի տարածքները, ընդհանուր առմամբ, վնասվել են շուրջ 20 տոկոսով:
Մարզային հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14