Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանը ներկայացավ հաշվետվությամբ

01.06.2013

ՀՀ Ազգային Ժողովում ,, Հայաստանի Հանրապետության 2012 թ. պետական բյուջեի կատարման մասին,, տարեկան հաշվետվության ժամանակ Արագածոտնի մարզում իրականացված ծրագրերը ներկայացրեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա տեղեկացրեց, որ պետական բյուջեով 2012 թ. մարզին հատկացվել է 6 մլրդ. 304 մլն դրամ, որի կատարողականը կազմել է 91 տոկոս:
Մարզում բարենպաստ պայմաններ են ստեղծվել գյուղատնտեսության համար: Ոլորտի զարգացման նպատակով 2011, 2012, 2013 թվականներին համայնքներին հատկացվել է մեծ քանակությամբ դիզելային վառելիք, պարարտանյութ, սերմացուներ, գյուղատնտեսական տեխնիկա, որոնց օգտագործումը նպաստել է մշակովի հողատարածքների ընդլայնմանը, նոր այգիների հիմնմանը, հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացմանը: Նկատվում է խոշոր եւ մանր եղջերավոր անասունների գլխաքանակի աճ, ինչին նպաստել է ոլորտին ցուցաբերվող բավականին մեծ աջակցությունը:
Այս ամենը, բնականաբար, խթանում է զբաղվածության աճին: Արդյունքում՝ գործազրկությունը 2012 թվականին մարզում կազմել է 1,4 տոկոս:
Մարզպետը անդրադարձավ նաեւ Արագածոտնում ՀԷԿ-երի հետ կախված խնդրին: Նա տեղեկացրեց, որ ՀԷԿ-երի գործունեության ընթացքում առաջնահերթության կարգով գյուղացին պետք է ապահովված լինի ոռոգման եւ խմելու ջրով: Այսպիսին է մարզի ղեկավարության մոտեցումը, եւ խնդիրը մշտապես գտնվում է իրենց վերահսկողության ներքո:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14