Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
01.06.2013

Սիրելի հայրենակիցնե՛ր,
մեր երկրում այսօր տոն է. նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ես շնորհավորում եմ մեզ բոլորիս՝ այդ հրաշալի եւ յուրահատուկ տոնի կապակցությամբ:
Երեխաները մեր ապագան են: Նրանց երջանիկ մանկությունը, այսօրվա անհոգ, ապահով ու արժանավայել կյանքը մեր երկրի վաղվա հուսալի ապագայի երաշխիքն են: Իսկ այսօր մեր երեխաների, թոռների լիարժեք եւ բարեկեցիկ ներկայի համար պատասխանատու ենք բոլորս: Այդ մտայնությամբ եւ մանուկների հանդեպ մեծագույն սիրով, պարտքի ու պատասխանատվության զգացումով է երկրի ղեկավարությունը ձեռնարկում կյանքի բոլոր ոլորտներում իրականացվող ծրագրերն ու նախագծերը:
Սիրելի մանուկնե՛ր, շնորհավորում եմ ձեզ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Թող միշտ անամպ լինի ձեր հայրենիքի՝ Մայր Հայաստանի երկնակամարը, թող մանուկների նման լուսավոր ու պայծառ լինի Երկիր մոլորակը: