Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Դասը վարում է ոստիկանապետը,,

18.05.2013

Մարզկենտրոն Աշտարակի Պ.Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մայիսի 17-ին ,,Դասը վարում է ոստիկանը,, օրվա կապակցությամբ հետաքրքիր հանդիպում էր. 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար զրույց- զեկույց անցկացրեց Աշտարակի ոստիկանապետ, փոխգնդապետ Ա .Արիստակեսյանը:
Ոստիկանապետը ներկայացրեց ոստիկանության կազմավորման պատմությունը, նրա անցած ճանապարհը: Կարևորելով ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի դերն ու նշանակությունը՝ նա նշեց, որ ոստիկանությունն ամեն ինչ անում է, որպեսզի ապագա սերունդն ապրի առավել ապահով և անվտանգ, լինի օրինապաշտ, հստակ ճանաչի սեփական իրավունքներն ու պարտականությունները:
Նա նշեց, որ ոստիկանի աշխատանքում առավել կարևորվում է ոչ թե հանցագործությունների բացահայտումը, այլ՝ դրանց նախականխումը: Հատկապես վերջին տարիներին հասարակությունն ավելի շատ է վստահում ոստիկանությանը, քան առաջ:
Զրույց - զեկույցից հետո ոստիկանապետը ներկա գտնվեց դպրոցում անցկացված պռոշյանական դասերի եզրափակիչ դասղեկի ժամին և աշակերտներին հրավիրեց ոստիկանության Աշտարակի բաժին՝ անձամբ տեսնելու, թե ինչպես է կազմակերպվում և անցնում ոստիկանի աշխատանքային մեկ օրը:
Ավարտին դպրոցի տնօրեն Ն.Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանապետ Ա.Արիստակեսյանին՝ դաս-երկխոսության կազմակերպման և անցկացման համար. նշելով , որ նմանատիպ հանդիպումները անչափ կարեւոր են աշակերտների հոգեկերտվածքի դաստիարակության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14