Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

17.05.2013

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ մայիսի 17-ին կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես ցուցակագրվել էր 28 քաղաքացի, սակայն, ընդունելությանը մասնակցեցին ավելի մեծ թվով քաղաքացիներ, որոնց հուզող հարցերին տեղում հնարավոր լուծումներ տրվեց:
Քաղաքացիներից 4-ը առողջարանների ուղեգրեր ստանալու դիմում էր ներկայացրել: 42 քաղաքացի ստացան դրամական օգնություն: Նրանց մեջ, ի դեպ, 11 հոգի զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ էին: Մեկ քաղաքացի էլ բնակարանի խնդիր ուներ: Նրա հարցի լուծումը ընթացքի մեջ է:
Քաղաքացիների ընդունելության սահմանված կարգի համաձայն մարզպետի մոտ ընդունելություն է կազմակերպվում ամեն ուրբաթ օր: Իսկ յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա ընթացքում Ս. Սահակյանը այցելում է Ապարանի, Թալինի եւ Արագածի տարածաշրջաններ, եւ տեղերում է հանդիպում բնակիչների հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14