Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի մոտ

08.05.2013


ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն՝ փոխմարզպետի, աշխատակազմի ղեկավարի, մարզպետի խորհրդականների եւ օգնականների, կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկվեց ՀՀ կառավարության, տարածքային կառավարման նախարարության, պետական, կառավարման այլ մարմինների կողմից ստացված հանձնարարականների կատարման ընթացքը: Դրանք, մասնավորապես, առնչվում էին 2013 թվականի առաջին եռամսյակում վարչական վերահսկողության արդյունքների, աշնանացան ցորենի, ազոտական պարարտանյութերի տրամադրման եւ դրանց դիմաց գումարների հավաքագրման, հողի հարկի, հողի վարձավճարի եւ գույքահարկի գանձման գործընթացներին եւ այլ հարցերի:
Առանձնակի ուշադրություն դարձվեց հանրապետական եւ միջպետական ճանապարհների հարող տարածքների մաքրման, մարզկենտրոնում եւ բոլոր մյուս համայնքներում կազմակերպվող սանիտարական միամսյակի նկատմամբ վերահսկողություն սահմանելու, բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցելու եւ մարզը նոր ծրագրերի մեջ ընդգրկելու եւ այլ խնդիրների վրա:
Այս եւ քննարկված այլ հարցերի վերաբերյալ պատասխանատու պաշտոնյաները ստացան հանձնարարականներ: Հստակեցվեց նաեւ Մայիսի 9-ի տոնակատարության շրջանակում Աշտարակ քաղաքում եւ մյուս համայնքներում իրականացվելիք միջոցառումների հետ կապված խնդիրները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34