Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում կայացավ ասմունքի 6-րդ փառատոնի մարզային փուլը

30.04.2013


Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ,,Հանրապետական ասմունքի մանկապատանեկան 6-րդ մրցույթ-փառատոն,,-ը այս տարի նվիրված է հայ մեծանուն գրողներ Համո Սահյանին եւ Պարույր Սեւակին: Ավանդույթի համաձայն, այս տարի եւս փառատոնի մարզային փուլը Արագածոտնում անցկացվեց Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան դպրոցում՝ ապրիլի 29-ին:
Դրան նախորդել էր փառատոնի առաջին փուլը, որը կայացել էր ապրիլի 25-ին՝ Աշտարակի թիվ 1 դպրոցում: Մասնակիցների ակտիվությունը մեծ էր: Նրանք՝ 250 դպրոցական, մարզկենտրոն էին ժամանել բոլոր տարածաշրջանների՝ Ապարանի, Թալինի, Արագածի եւ Աշտարակի քաղաքային եւ գյուղական համայնքներից: Այստեղ լավագույն արդյունքներ ցուցաբերած 25 ասմունքողների մասնակցությամբ էլ կայացավ մարզային փուլը:
Բավականին ներկայացուցչական էր 14 հոգուց բաղկացած ժյուրին, որի նախագահն էր ԱԺ կրթության, գիտության, մշակույթի սպորտի եւ երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, պատվավոր անդամը՝ մարզպետ Սարգիս Սահակյանը: Հանձնախմբի մեջ էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ ժողովրդական եւ վաստակավոր գրողներ, պետական, մշակույթի եւ արվեստի այլ ներկայացուցիչներ, գրականագետներ:
Մրցույթն անցկացվեց տարիքային երկու խմբի՝ 11-14 եւ 15-17 տարեկանների բաժանմամբ, որոնցում ներգրավված աշակերտները իրենց ծրագրում ընդգրկել էին բացառապես Համո Սահյանի եւ Պարույր Սեւակի ստեղծագործությունները: Նրանց կատարումները ներշնչանքի ու քնարական զգացումների պահեր պարգեւեցին ներկաներին: Մասնագիտական գնահատմամբ որոշվեցին լավագույն ասմունքողները, ովքեր իրավունք ստացան մասնակցելու մայիսի 27-28-ին Վայոց Ձորում կայանալիք մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլին եւ գալա համերգին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14