Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ալցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

24.04.2013

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը` մարզպետ Սարգիս Սահակյանի ղեկավարությամբ, այցելեց Երեւանի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթին: Պատվիրակության կազմում էին մարզպետի տեղակալ Ա.Արսենյանը, աշխատակազմի ղեկավար Հր. Գեւորգյանը, կառուցվածքային ստորաբաժանման` վարչությունների եւ բաժինների ղեկավարներ, այլ աշխատակիցներ: Նրանց անունից հուշահամալիրին տեղադրվեց ծաղկեպսակ` ի պաշտպանություն մարդկության պատմության դեմ գործած մեծագույն չարիքի դեմ բողոքի եւ հայ ժողովրդի պահանջատիրական գաղափարների իրականացման:
Հայոց ցեղասպանության 98-ամյա տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ եւ ոգեկոչման արարողություններ կատարվեցին նաեւ մարզի մշակութային եւ կրթական օջախներում, քաղաքային եւ գյուղական համայնքներում,  Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանում, մարզկենտրոնում կատարվեց մոմավառություն: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14