Նորություններ
Ալցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
24.04.2013

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը` մարզպետ Սարգիս Սահակյանի ղեկավարությամբ, այցելեց Երեւանի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթին: Պատվիրակության կազմում էին մարզպետի տեղակալ Ա.Արսենյանը, աշխատակազմի ղեկավար Հր. Գեւորգյանը, կառուցվածքային ստորաբաժանման` վարչությունների եւ բաժինների ղեկավարներ, այլ աշխատակիցներ: Նրանց անունից հուշահամալիրին տեղադրվեց ծաղկեպսակ` ի պաշտպանություն մարդկության պատմության դեմ գործած մեծագույն չարիքի դեմ բողոքի եւ հայ ժողովրդի պահանջատիրական գաղափարների իրականացման:
Հայոց ցեղասպանության 98-ամյա տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ եւ ոգեկոչման արարողություններ կատարվեցին նաեւ մարզի մշակութային եւ կրթական օջախներում, քաղաքային եւ գյուղական համայնքներում, Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանում, մարզկենտրոնում կատարվեց մոմավառություն: